«Յուվենտուսը» որոշում է կայացրել Ադրիեն Ռաբիոյի ապագայի հետ կապված

«Յուվենտուսը» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը թիմի կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոյի հետ, հայտնում է Goal.com-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ ֆուտբոլիստն ու նրա մայրը՝ Վերոնիկան, հանդիպել են ակումբի ղեկավարության հետ։

Նշվում է, որ կողմերը դժվար թե ընդհանուր եզրակացության գան Ֆրանսիայի հավաքականի կազմում ԱԱ-2022-ում ֆուտբոլիստի հաջող ելույթից հետո։ Տրանսֆերային շուկայում Ռաբիոյին ցանկանում են ձեռք բերել թոփ-ակումբներ։ Դրանք են «Թոթենհեմը», «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը», որոնք ամռանը հրաժարվել են ֆուտբոլիստին վճարել 10 միլիոն եվրո աշխատավարձ մեկ մրցաշրջանում։

Նրա պայմանագիրը «Յուվենտուսի» հետ ավարտվում է 2023 թվականի ամռանը։