Ադրիեն Ռաբյոն խնդրում է ակումբին բարձրացնել իր աշխատավարձը

Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն խնդրում է ակումբին բարձրացնել իր աշխատավարձը տարեկան 7-ից մինչև 10 միլիոն եվրո՝ պայմանագիրը երկարաձգելու բանակցությունների ընթացքում, հայտնում է ինսայդեր Նիկոլո Շիրան։

Նրա ներկայիս պայմանագիրը թուրինցիների հետ ավարտվում է 2023 թվականի ամռանը։

Դիմորդների թվում են «Թոթենհեմը», «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը», որոնք ամռանը հրաժարվել են ֆուտբոլիստին վճարել 10 միլիոն եվրո աշխատավարձ մեկ մրցաշրջանում։