Transfermarkt-ը ներկայացրել է 2022 թվականին ամենամեծ տրանսֆերային արժեքի աճ գրանցած ֆուտբոլիստների տասնյակը

Transfermarkt-ը ներկայացրել է 2022 թվականին ամենամեծ տրանսֆերային արժեքի աճ գրանցած ֆուտբոլիստների տասնյակը:

Ցուցակը գլխավորում են կատալոնական «Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Գավին և Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հենակետային Օրելյեն Տչուամենին, որոնց տրանսֆերային արժեքն ավարտվող տարում աճել է 50 միլիոն եվրոյով և դարձել 90 միլիոն:

2022 թվականին ամենամեծ տրանսֆերային արժեքի աճ գրանցած ֆուտբոլիստները

  • Գավի (90 միլիոն եվրո,+50 միլիոն, «Բարսելոնա», Իսպանիա)
  • Օրելյեն Տչուամենի (90 միլիոն եվրո,+50 միլիոն, «Ռեալ», Ֆրանսիա)
  • Ռաֆայել Լեաու (85 միլիոն եվրո,+50 միլիոն, «Միլան», Պորտուգալիա)
  • Յոշկո Գվարդիոլ (75 միլիոն եվրո,+50 միլիոն, «Լայպցիգ», Խորվաթիա)
  • Անտոնի (75 միլիոն եվրո,+50 միլիոն, «Մանչեսթեր Յունայթեդ», Բրազիլիա)
  • Էնցո Ֆերնանդես (55 միլիոն եվրո,+50 միլիոն, «Բենֆիկա», Արգենտինա)
  • Ջամալ Մուսիալա (100 միլիոն եվրո,+45 միլիոն, «Բավարիա», Գերմանիա)
  • Խվիչա Կվարացխելյա (60 միլիոն եվրո,+44 միլիոն, «Նապոլի», Վրաստան)
  • Ռոդրիգո (80 միլիոն եվրո,+40 միլիոն, «Ռեալ», Բրազիլիա)
  • Դարվին Նունյես (70 միլիոն եվրո,+38 միլիոն, «Լիվերպուլ», Ուրուգվայ)