Տեո Էռանդեսը կարող է տեղափոխվել իսպանական գրանդ

«Միլանի» և Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Տեո Էռանդեսը կարող է վերադառնալ Մադրիդի «Ռեալ», հայտնում է Inter Live-ը:

Աղբյուրի համաձայն՝ մադրիդյան ակումբի ղեկավարությունը շատ է հետաքրքրված ֆրանսիացու տրանսֆերով։ Ֆուտբոլիստը կմրցի նաև ՊՍԺ-ի և «Չելսիի» հետ: Ավելի վաղ հաղորդվում էր, որ պաշտպանով հետաքրքրված է նաև «Մանչեսթեր Սիթին»։

Այս մրցաշրջանում Էռնանդեսը «Միլանի» կազմում անցկացրել է 18 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:

 Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 60 միլիոն եվրո։