Ֆրանսիայի գործող չեմպիոն ՊՍԺ-ն հայտարարել է իտալացի կիսապաշտպան Մարկո Վերատիի պայմանագրի ժամկետը երկարաձգելու մասին:
30-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը: Վերատտին փարիզյան ակումբում խաղում է 2012 թվականի հուլիսից:
Ընթացիկ մրցաշրջանում Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստը ՊՍԺ-ի կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 20 հանդիպման, կատարել մեկ գոլային փոխանցում: