Պաշտոնական. Կամո Հովհաննիսյանը երկարաձգել է պայմանագիրը «Աստանայի» հետ

Ղազախստանի չեմպիոն «Աստանան» պաշտոնապես հայտարարել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանի պայմանագրի ժամկետը երկարաձգելու մասին:

Կողմերի միջև կնքված նոր պայմանագիրը նախատեսված է մինչև Ղազախստանում հաջորդ մրցաշրջանի ավարտը՝ 2023 թվականի դեկտեմբեր։

Հովհաննիսյանն այս տարվա սկզբին էր տեղափոխվել «Աստանա» և առաջին մրցաշրջանում դարձել Ղազախստանի չեմպիոն:

Կամոն ղազախական ակումբի կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 26 հանդիպման, դարձել 8 գոլային փոխանցման հեղինակ:

Նախկինում Կամո Հովհաննիսյանը խաղացել է նաև Երևանի «Փյունիկում», բելառուսական «Տորպետո Բելազում», ղազախական «Ժետիսուում» և «Կայրաթում»։ Հայաստանի հավաքականի կազմում նա անցկացրել է 72 հանդիպում ու խփել 2 գոլ։