«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը խոսել է գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսի հետ աշխատելու մասին։
«Մենք Չավիի հետ լավ հարաբերությունների մեջ ենք, ես նրան շատ եմ վստահում։ Չավին շատ ազնիվ մարդ է», – դարպասապահի խոսքերը մեջբերում է MD-ն։
Ընթացիկ մրցաշրջանում 30-ամյա դարպասապահը, հաշվի առնելով բոլոր մրցաշարերը, մասնակցել է 19 հանդիպման, որոնցում բաց է թողել 15 գնդակ, իսկ 11 անգամ կարողացել է «չոր» պահել դարպասը։