«Մանչեսթեր Յունայթեդը» որոշում է կայացրել Էնցո Ֆերնանդեսի տրանսֆերի հետ կապված

«Մանչեսթեր Յունայթեդը» չի պատրաստվում ձմռանը ձեռք բերել «Բենֆիկայի» կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսին: Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքերով, «կարմիր սատանաները» բացառում են հունվարին տրանսֆերը:

Այս պահին «Մանչեսթեր Յունայթեդը» չի պատրաստվում լուրջ գումարներ ներդնել նորեկներ գնելու համար։ Ղեկավարությունը ցանկանում է սպասել մինչև ամառ՝ ավելի կշռադատված քայլեր ձեռնարկելու համար։ Ինչ վերաբերում է ձմեռային տրանսֆերային պատուհանին, ապա, ամենայն հավանականությամբ, կարճաժամկետ կտրվածքով թիմ կգա վարձավճարով հարձակվողը:

Հիշեցնենք, որ վերջերս Ֆերնանդեսի համար պայքարում ֆավորիտ է դարձել Լոնդոնի «Չելսին», որը պատրաստ է 120 միլիոն եվրո վճարել 21-ամյա արգենտինացու համար։