Էնդրիկ. «Ես ընտրել եմ «Ռեալը» Վինիսիուսի և Կրիշտիանու Ռոնալդուի պատճառով»

Մադրիդի «Ռեալի» նորեկ Էնդրիկը բացատրել է, թե ինչու է որոշել կարիերան շարունակել մադրիդյան ակումբում։ Այս ակումբում հանդես է եկել նրա կուռք Կրիշտիանու Ռոնալդուն, ինչպես նաև Վինիսիուս Ժունիորը։

«Ես ընտրել եմ «Ռեալը» Վինիսիուսի և Կրիշտիանուի պատճառով։ Հուսով եմ, որ ապագայում մենք հիանալի կապ կունենանք Վինիսիուսի հետ»,- մեջբերում է բրազիլական Madrid Xtra-ն։

16-ամյա Էնդրիկը այս ամառ դարձավ Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ, նա թիմին կմիանա միայն 2024 թվականին, երբ կդառնա 18 տարեկան։ Նրա տրանսֆերը «Ռեալին» արժեցել է 65 միլիոն եվրո։