«Բարսելոնայի» պաշտպան Էկտոր Բելերինը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է հեռանալ կատալոնական ակումբից, հայտնում է ինսայդեր Նիկոլո Շիրան։
Աղբյուրի համաձայն՝ իսպանացու խաղը դուր չի գալիս ակումբի ղեկավարությանը, ֆուտբոլիստը ներառված չէ «Բարսսելոնայի» գլխավոր մարզիչ Չավիի ծրագրերում։ Բելերին արդեն առաջարկվել է «Ռոմային»:
Իտալական ակումբը փոխարինող է փնտրում աջ պաշտպան Ռիկ Կարսդորփին, ով վատ հարաբերությունների մեջ է գայլերի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ։
Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 15 միլիոն եվրո։