Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատան կարող է վերադառնալ ԱՊԼ, որտեղ նախկինում հանդես է եկել «Չելսիում»։
Լրագրող Ռոբ Դոուսոնի տեղեկություններով՝ «Մանչեսթեր Յունայթեդը» դիտարկում է իսպանացի հարձակվողին ձեռք բերելու տարբերակը: Մանկունիացիները ներկայումս հարձակվող են փնտրում, ով կփոխարինի Կրիշտիանու Ռոնալդուին, ում հետ ակումբը նախկինում խզել էր պայմանագիրը։
Կարմիր սատանաների այլ տարբերակներից է «Բենֆիկայից» Գոնկալո Ռամոսը: