Պեպ Գվարդիոլա. «Մենք մտածելու ժամանակ չենք ունենալու, պետք է գործենք անսխալ»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է Անգլիայի Պրեմիեր Լիգայի 17-րդ տուրում կայանալիք «Լիդսի» դեմ խաղի մասին:

«Ամենաբարդ հանդիպումներից մեկն է լինելու: Առաջնության վերսկսումից հետո կնախընտրեի մրցել այլ թիմերի դեմ, քանի որ նրանք ամենաանհարմար մրցակիցները չեն:

«Լիդսը» Անգլիայի Պրեմիեր Լիգայի ամենաագրեսիվ ակումբն է, դա վիճակագրական տվյալ է: Մենք մտածելու ժամանակ չենք ունենալու, պետք է գործենք անսխալ»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է City Xtra-ն:

«Մանչեսթեր Սիթին» 32 միավորով երրորդն է Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակում: «Լիդսը» 15 միավորով 15-րդն է:

«Լիդս» – «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կկայանա դեկտեմբերի 29-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 00:00-ին: