ՀՖՖ-ն կշարունակի համագործակցությունն աշխարհահռչակ բրենդի հետ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնապես հայտարարել է, որ կշարունակի համագործակցությունը Tateossian London ընկերության հետ։

«Ուրախ ենք տեղեկացնել, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կշարունակի համագործակցությունը աշխարհահռչակ Tateossian London ընկերության հետ, որը զարդեր և աքսեսուարներ արտադրող առաջատար բրենդ է միջազգային շուկայում։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շատ է կարևորում Tateossian London ընկերության հետ գործընկերային հարաբերությունների շարունակականությունը։ Անցնող տարվա ընթացքում երկու կազմակերպությունների միջև համագործակցությունն արդյունավետ և փոխշահավետ էր։ Համոզված ենք, որ 2023 թվականին համագործակցության շրջանակը կընդլայնվի։

Tateossian London-ը հանդիսանում է տղամարդկանց և կանանց զարդեր արտադրող առաջատար ընկերություն։ Նորարարությունը, ստեղծագործությունն ու որակը հանդիսանում են Tateossian-ի հիմնական արժեքները։ Ընկերությունը ունի խանութ-սրահներ աշխարհի ավելի քան 70 քաղաքներում։ 2022 թվականը ևս մեկ պտղաբեր տարի էր ընկերության համար, որը ներկայացված էր Ֆլորենցիայում կազմակերպված աշխարհահռչակ Pitti Uomo ցուցահանդեսին»,- ասվում է ՀՖՖ-ի հայտարարությամբ մեջ։