Էրիկ տեն Հագը խայթել է Կրիշտիանու Ռոնալդուին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը հայտարարել է, որ «կարմիր սատանաները» պետք է փոխարինող գտնեն թիմի նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին:

«Այո, մենք տեղյակ ենք, որ հարձակվող ենք կորցրել: Այնպես որ, կարծում եմ, որ մենք պետք է հարձակվող գտնենք, բայց նա պետք է ճիշտ լինի: Ճիշտ ֆուտբոլիստը այն ֆուտբոլիստն է, ով որակ է բերում թիմին, այլ ոչ թե պարզապես համալրում է կազմը, քանի որ դա միայն խնդիրներ է ստեղծում:

Եվ դուք գիտեք, որ այստեղ «Մանչեսթեր Յունայթեդում» չափանիշները բարձր են»,- Տեն Հագայի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: