Էնդրյու Ռոբերտսոնը՝ ԱՊԼ-ում ռեկորդի հեղինակ է դարձել

«Լիվերպուլի» պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնը գոլային փոխանցման հեղինակ է դարձել ԱՊԼ-ի 17-րդ տուրի՝ «Աստոն Վիլայի» դեմ խաղում:

Ինչպես հաղորդում է ԱՊԼ-ի մամուլի ծառայությունը, Ռոբերտսոնը դարձել է պաշտպանների շրջանում գոլային փոխանցումների քանակով ռեկորդակիր, այս փոխանցումը նրա համար 54-րդն էր կարիերայում։

Նշենք, որ «Լիվերպուլը» հաղթեց «Աստոն Վիլային»՝ 3:1 հաշվով։