Իտալիայի չեմպիոն «Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոսել է ապագայի մասին:
«Ինձ բախտ է վիճակվել նվաճել կարևոր գավաթներ Միլանում, խաղալ հզոր չեմպիոնների հետ, աշխատել տաղանդավոր մարզիչների հետ, և ես ճանաչեցի քաղաքը, որը դարձավ իմ երկրորդ տունը:
Գաղտնիք չէ, որ կարիերաս ավարտելուց հետո գուցե մնամ այստեղ»,- 41-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Rai 1-ը։