«Ատլետիկոյի» կիսապաշտպան Ռոդրիգո դե Պաուլը մտադիր է մնալ մադրիդյան ակումբում, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ 27-ամյա ֆուտբոլիստը չի պատրաստվում հեռանալ թիմից՝ չնայած շրջանառվող լուրերին։
Մադրիդյան ակումբի ղեկավարությունը ևս մտադիր է իր կազմում պահել արգենտինացուն։
Ընթացիկ մրցաշրջանում Դե Պաուլը մասնակցել է 43 խաղի՝ խաղադաշտում միջինում անցկացնելով 61 րոպե:
Կիսապաշտպանը խփել է 2 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում։