Մադրիդի «Ռեալը» կազմել է Կառլո Անչելոտտիի հեռանալու դեպքում գլխավոր մարզչի պաշտոնի հինգ հավանական թեկնածուների ցուցակը։
Ինչպես տեղեկացնում է El Nacional-ը, իտալացի մասնագետը պատրաստվում է գլխավորել Բրազիլիայի հավաքականը: Անչելոտտիի պաշտոնի հավակնորդների թվում են «Կաստիլյայի» մարզիչ Ռաուլ Գոնսալեսը, Juvenil A-ի մարզիչ Ալվարո Արբելոան և Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն: Այդ պաշտոնում քննարկվում են նաև «Չելսիի» նախկին մարզիչ Թոմաս Տուխելը և Մյունխենի «Բավարիայի» մարզիչ Յուլիան Նագելսմանը։
Անչելոտիի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։ Նրա գլխավորությամբ թիմը նախորդ մրցաշրջանում հաղթել է Իսպանիայի առաջնությունը, Իսպանիայի Սուպերգավաթը և Չեմպիոնների Լիգան։