Նաչո Ֆերնանդեսը կարող է տեղափոխվել ԱՊԼ

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Նաչո Ֆերնանդեսը կարող է տեղափոխվել «Վուլվերհեմփթոն», հայտնում է Defensa Central-ը:

32-ամյա ֆուտբոլիստը դադարեցրել է մադրիդյան ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելու բանակցությունները:

Նաչոյի գործող պայմանագիրը «սերուցքայինների» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը, ուստի հունվարից հետո նա կկարողանա բանակցել այլ ակումբների հետ: