Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» պաշտպան Էվան Նդիկան դարձել է Լոնդոնի «Արսենալի» գլխավոր տրանսֆերային նպատակը:
Լրագրող Սայմոն Քոլինսի հավաստմամբ՝ ֆրանսիացուն թիմում անձամբ ցանկանում է տեսնել թիմի գլխավոր մարզիչ Միկել Արտետան:
Նդիկայի պայմանագիրը Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հետ ավարտվում է մրցաշրջանի ավարտին։
Գործարքը պլանավորվում է իրականացնել առաջիկա հունվարին:
Այս մրցաշրջանում Նդիկան «Այնտրախտի» կազմում անցկացրել է 9 հանդիպում