«Յուվենտուսի» կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն ձմռանը կարող է հեռանալ իտալական ակումբից, հայտնում է Corriere dello Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Յուվենտուսի» ղեկավարները համաձայնել են կիսապաշտպանին բաց թողնել մոտ 15 միլիոն եվրոյի դիմաց։ Թուրինյան թիմի ղեկավարությունը ցանկանում է վաճառել ֆուտբոլիստին, որպեսզի մինչև պայմանագրի ժամկետի ավարտը նրա համար գոնե որոշակի գումար ստանա։
27-ամյա ֆրանսիացին «Յուվենտուսում» հանդես է գալիս 2019 թվականի հուլիսից։ Ընդհանուր առմամբ նա իտալական ակումբի կազմում անցկացրել է 145 հանդիպում, խփել 11 գոլ և կատարել ութ գոլային փոխանցում։
Ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է 2023 թվականի հունիսին։