Հայտնի է, թե ով է «Բարսելոնայում» փոխարինելու առաջիկա հանդիպումններում Ռոբերտ Լևանդովսկուն

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆատին կլինի Իսպանիայի առաջնության հերթական տուրի «Էսպանյոլի» դեմ խաղում թիմի մեկնարկային կազմում: Mundo Deportivo-ի տեղեկություններով՝ իսպանացին հանդես կգա որպես կենտրոնական հարձակվող։

Քանի, որ «Բարսելոնայի» գլխավոր հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին որակազրկման պատճառով չի կարողանա մասնակցել հանդիպմանը, ապա մեկնարկային կազմում կլինի Ֆատին, այլ ոչ թե Մեմֆիս Դեպայը, ով լավ հանդես եկավ Հոլանդիայի հավաքականի կազմում ԱԱ-ում։

Հիշեցնենք, որ Դեպայը պետք է հեռանա «Բարսելոնայից» ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Նախկինում ակտիվ լուրեր էին պտտվում ֆուտբոլիստի՝ «Նյուքասլ» հնարավոր տեղափոխության մասին։