«Վալենսիայի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն պատասխանել է այն հարցին, թե ժամանակակից ֆուտբոլիստներից ով է խաղաոճով նման իրեն.
«Դժվար է ասել. Ես շատ էի վազում և տակտիկապես ուժեղ էի, բայց ժամանակակից ֆուտբոլում, իհարկե, այլ է: Ես հայտնի էի իմ կերպարով, բայց միայն բնավորությունը, իհարկե, բավարար չէ։
Ես վաղուց չէի տեսել ֆուտբոլիստի, ով ինձ հիշեցնի իր ոճով, բայց կառանձնացնեմ Սոֆյան Ամրաբատին: Մի փոքր զարմանալի է, նա 27-ամյա երիտասարդի տեսք ունի»,-ասել է Գատուզոն: