Դիեգո Սիմեոնեն բանակցում է իտալական գրանդի հետ

«Ինտերը» պատրաստ է պայմանագիր առաջարկել արգենտինացի մարզիչ Դիեգո Սիմեոնեի, եթե նա հեռանա «Ատլետիկոյի» գլխավոր մարզչի պաշտոնից։

Այս մասին հայտնում է իտալական Tuttomercatoweb-ը։ Կողմերի միջև բանակցային գործընթացը արդեն սկսվել է

Նշվում է նաև, որ Իսպանիայում կարծում են, որ Սիմեոնեի դարաշրջանը «Ատլետիկոյում» մոտենում է ավարտին։

Մամուլում ավելի ու ավելի շատ խոսակցություններ են պտտվում այն ​​մասին, որ Դիեգոն կդադարեցնի համագործակցությունը մադրիդյան ակումբի հետ։