Անգլիական ակումբը խոշոր առաջարկ է արել Էնցո Ֆերնանդեսի տրանսֆերի դիմաց

Անգլիական «Լիվերպուլը» ցանկանում է ձեռք բերել Լիսաբոնի «Բենֆիկայի» և Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսին:

Լրագրող Պեդրու Ալմեյդան սոցցանցերում հայտնել է, որ Անգլիայի փոխչեմպիոնն աշխարհի նորընծա չեմպիոնի տրանսֆերի համար պորտուգալական ակումբին առաջարկել է 100 միլիոն եվրո, սակայն մերժում է ստացել:

Հիշեցնենք, որ 21-ամյա արգենտինացին հուլիսից է խաղում «Բենֆիկայում», որի կազմում ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում մասնակցել է 24 հանդիպման, դարձել երկու գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: