Մյունխենի «Բավարիան» պատրաստ է բաժանվել Բենժամին Պավարից

«Բարսելոնան» հետաքրքրված է «Բավարիայի» պաշտպան Բենժամին Պավարի ծառայություններով, հայտնում է Sport.es-ը:

Կատալոնական ակումբը պաշտպանության աջ եզրն ուժեղացնելու տարբերակներ է փնտրում և հարմար տարբերակներից մեկը տեսնում է 26-ամյա ֆրանսիացուն։ «Բավարիան» պատրաստ է բաժանվել ֆուտբոլիստից մոտ 15 միլիոն եվրոյի դիմաց, քանի որ նրա պայմանագիրը շուտով կավարտվի:

Ընթացիկ մրցաշրջանում Պավարը «Բավարիայի» կազմում անցկացրած 21 խաղում խփել է 4 գոլ։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո: Պաշտպանի պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի վերջը։