ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին առաջիկա տարիներին չի վերադառնա կատալոնական «Բարսելոնա», չնայած այն լուրերին, որ ակումբը ցանկանում է վերադարձնել իր սանին:
Սոցցանցերի միջոցով ինսայդեր Գիլյեմ Բալագեն հայտնում է, որ կատալոնական գրանդի նախագահ Ժոան Լապորտան առաջարկ չի արել 35-ամյա ֆուտբոլիստին։ Այդ կապակցությամբ Մեսսին մտադիր է նոր պայմանագիր կնքել ՊՍԺ-ի հետ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ կողմերը համաձայնագիր են ստորագրելու «1+1» սխեմայով։
Նշենք, որ Մեսսիի ընտանիքը դեմ չէ այս զարգացմանը։ Կինն ու երեխաները վայելում են կյանքը Փարիզում։