«Նապոլիի» նախկին հարձակվող Հերման Դենիսը կարծում է, որ այս մրցաշրջանում նեապոլիտանական ակումբն արժանի է դառնալ Իտալիայի չեմպիոն։
«Լուչիանո Սպալետիի «Նապոլին» շատ լավ է հանդես գալիս, և ես իսկապես հույս ունեմ, որ դա կշարունակվի: Նրանք պետք է հաղթեն Սկուդետտոն։ Նրանք արժանի են դրան»,- Դենիսի խոսքերն է մեջբերում fcinter1908.it-ը։
Ընթացիկ մրցաշրջանում «Նապոլին» 15 խաղից 41 միավորով գլխավորում է Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակը: