«Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆաբինյոն կարծիք է հայտնել, որ Անգլիայի առաջնությունում դադարը օգուտ կբերի թիմին։
«Սա կարող է օգնել մեզ: Հուսով եմ, որ լավ կլինի թիմի համար, քանի որ, ինչպես ասացի, Պրեմիեր Լիգայում մեր դիրքն այն չէ, ինչ կցանկանայինք:
Բայց սա է իրականությունը։ Մենք պետք է առերեսվենք ճշմարտության հետ, պետք է փորձենք փակել տարբերությունը այլ թիմերի հետ, և խաղ առ հանդիպում փորձենք ավելի լավ խաղալ և հաղթել»,- Ֆաբինյոյի խոսքերն է մեջբերում Goal-ը։