«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագին հարցրել են պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հեռանալու մասին: 37-ամյա հարձակվողը սկանդալով նոյեմբերի վերջին խզել է պայմանագիրն անգլիական գրանդի հետ։
«Այդ ամենը արդեն անցյալում է։ Մենք միայն առաջ ենք նայում։ Մենք ցանկանում ենք նոր ապագա կառուցել «Մանչեսթեր Յունայթեդի» համար։ Կրիշտիանուն չցանկացավ դրա մի մասնիկը լինել, ուստի մենք առաջ ենք շարժվում առանց նրա:
Ես այլևս չեմ ուզում խոսել նրա մասին»,- հոլանդացի մասնագետի խոսքերն է փոխանցում Manchester Evening News-ը։