Խորվաթիայի ազգային հավաքականի և Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» պաշտպան Դեյան Լովրենը հայտարարել է, որ պատրաստվում է դատի տալ իրեն ֆազիշմի դրսևորումների մեջ մեղադրող ԶԼՄ-ին:
«Ամոթ թերթերին, որոնք գրում են, որ ես ֆաշիստական ժեստ եմ կիրառել: Ես հայց եմ նախապատրաստել և դիմելու եմ դատարան: Ես հայրենասեր եմ և ներկայացնում եմ իմ երկիրը: Ես երբեք կողմ չեմ եղել բռնությանն ու ատելությանը»,- Լովրենի խոսքը մեջբերում է 24sata-ն:
Ավելի վաղ Դեյան Լովրենը Խորվաթիայի հավաքականին նվիրված երեկույթի ժամանակ երգել էր «Հայրենիքի համար պատրաստ ենք» երգը, որը համարվում է խորվաթ ազգայնականների հիմնը: Ֆուտբոլիստը հետագայում հրաժարվել էր ներողություն խնդրել: