«Չելսին» հետաքրքրված է «Աստոն Վիլլայի» վինգեր Լեոն Բեյլիի ծառայություններով:
Լոնդոնյան ակումբը առաջարկներ է սպասում եզրային հարձակվող Քրիստիան Պուլիշիչի տրանսֆերի համար և պատրաստ կլինի վաճառել ամերիկացուն։ Եթե Պուլիշիչը հեռանա «Չելսիից», «թոշակառուները» կփորձեն ՝նրան փոխարինող գնել: Իսկ Բեյլին, ով «Չելսիի» հարձակվող Ռահիմ Ստերլինգի ընկերն է, այս դեպքում կլինի լոնդոնցիների առաջնահերթ տրանսֆերային նպատակը։
25-ամյա ճամայկացու պայմանագիրը «Աստոն Վիլլայի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսը։
Ընթացիկ մրցաշրջանում Բեյլին Վիլլայի կազմում անցկացրած 16 խաղում դարձել է 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։