ՊՍԺ-ի երկու հարձակվողներ վերադարձել են թիմի մարզումներին

Հարձակվողներ Կիլիան Մբապպեն և Նեյմարը վերադարձել են ՊՍԺ-ի հետ մարզումներին։

Դեկտեմբերի 23-ին երկու ֆուտբոլիստներն էլ ներգրավված էին ընդհանուր խմբում, հայտնում է լրագրող Ադրիեն Գրենյեն։

Կատարում կայացած ԱԱ-2022-ում մասնակցած ֆուտբոլիստները մի քանի օր լրացուցիչ արձակուրդ են ստացել։

Հիշեցնենք, որ Բրազիլիայի հավաքականը Նեյմարի հետ դուրս մնաց քառորդ եզրափակիչ փուլում, իսկ Ֆրանսիան Մբապպեի հետ եզրափակիչում պարտվեց Արգենտինայի հավաքականին։