Մահացել է Բիլբաոյի «Ատլետիկի» լեգենդար կիսապաշտպանը

Մահացել է Իսպանիայի հավաքականի և Բիլբաոյի «Ատլետիկի» լեգենդար  կիսապաշտպան Խոսե Ֆրանսիսկո Ռոխոն, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Իսպանացին մահկանացուն կնքել է 75 տարեկանում:

Ռոխոն բասկյան ակումբի լեգենդ է: Նա ակումբում խաղացել է 1965-1982թթ, անցկացրել 541 խաղ ու խփել 67 գոլ: Իսպանացին «Ատլետիկի» կազմում 3 անգամ դարձել է Իսպանիայի գավաթակիր:

Մարզչական կարիերայի ընթացքում Ռոխոն աշխատել է «Ատլետիկի» երկրորդ թիմում, «Սալամանկայում», «Սելտայում», «Օսասունայում», «Սարագոսայում» և «Ռայո Վալյեկանոյում»: