Բրազիլիայի հավաքականի և «Թոթենհեմի» հարձակվող Ռիշարլիսոնը վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել մոտ մեկ ամիս։
Ինչպես հայտնում է Evening Standard-ը, ֆուտբոլիստը վնասվածք է ստացել ԱԱ-2022-ի քառորդ եզրափակչի՝ Խորվաթիայի հավաքականի դեմ խաղից առաջ անցկացված մարզման ժամանակ, սակայն խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում ու խաղացել 84 րոպե։
Բրազիլիայի հավաքականն այդ խաղում 11 մետրանոց հարվածաշարում պարտություն կրեց և ավարտեց իր ելույթը մրցաշարում։