ՊՍԺ-ն դարձել է միակ ակումբը, որը պայմանագիր է առաջարկել հարձակվող Լիոնել Մեսսիին, հայտնում է Mundo Deportivo-ն:
Աղբյուրի համաձայն՝ փարիզցիները միակ ակումբն էին, որ պայմանագիր առաջարկեցին 35-ամյա հարձակվողին։ Մեսսիի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է 2023 թվականի ամռանը։ Արգենտինացին պայմանավորվածություն ունի ՊՍԺ-ի հետ պայմանագիրը երկարաձգելու շուրջ։ Փաստաթղթերը դեռ չեն ստորագրվել, սակայն համագործակցությունը շարունակելու սկզբունքային համաձայնություն ձեռք է բերվել նույնիսկ 2022 թվականի ԱԱ-ի մեկնարկից առաջ։
Սպասվում է, որ Մեսսին նոր պայմանագիր կստորագրի առաջիկա շաբաթների ընթացքում, երբ վերադառնա արձակուրդից։