Նաթան Ակե. «Մենք ամեն ինչ կանենք «Արսենալի» հետ տիտղոսի համար մրցելու համար»

«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Նաթան Ակեն խոսել է «Արսենալի» հետ ԱՊԼ-ի չեմպիոնական տիտղոսի համար իր մրցակցության մասին։

«Մենք ամեն ինչ կանենք «Արսենալի» հետ տիտղոսի համար մրցելու համար։ Նրանք շատ լավն են այս մրցաշրջանում: Մենք նույնպես լավ սկսեցինք ԱԱ-2022-ի ընդմիջումից հետո, հուսով եմ՝ կշարունակենք նույն ոգով»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Manchester Evening News-ը։

Նշենք, որ Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Արսենալը»՝ 14 խաղում վաստակելով 37 միավոր: «Մանչեսթեր Սիթին» լոնդոնյան ակումբից հետ է մնում 5 միավորով։