Հայտնի է, թե երբ խաղադաշտ կվերադառնա Նգոլո Կանտեն

«Չելսիի» կիսապաշտպան Նգոլո Կանտեն շարունակում է ապաքինվել ծնկի վնասվածքից։ Նրա վերադարձը խաղադաշտ սպասվում է փետրվարի վերջին, ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի:

Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ Սակայն ավելի վաղ տեղեկություններ կային, որ 31-ամյա ֆրանսիացին մտադիր է հունվարին նախնական պայմանագիր կնքել «Բարսելոնայի» հետ։

Ֆուտբոլիստը վերջին անգամ խաղացել է օգոստոսի 14-ին: Կանտեն մասնակցել է Անգլիայի առաջնության մեկնարկային երկու տուրերին ու արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։