«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Քրիստիան Էրիկսենը խոսել է մրցաշրջանում թիմի տրամադրվածության և տարբեր մրցաշարերի մասին։
«Ակումբը մի քանի տարի ոչ մի գավաթ չի նվաճել: Մենք ցանկանում ենք կենտրոնանալ յուրաքանչյուր մրցույթի վրա և հասկանալ, թե որտեղ ենք հայտնվում: Կոնկրետ մեզ չեն ասել, որ պետք է նվաճենք այս կամ այն գավաթը։ Մենք բոլորս պարզապես ցանկանում ենք որքան հնարավոր է շատ հաղթել, բայց դեռ պետք է ապացուցենք, որ արժանի ենք դրան։
Սա վերաբերում է յուրաքանչյուր մրցաշարի: «Բարնլիի» հետ խաղում նկատելի էր, որ մեզ համար նույնիսկ Լիգայի գավաթն է կարևոր։ Կարևոր էր դուրս գալ մրցաշարի հաջորդ փուլ»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում talkSPORT-ը