«Բարսելոնան» փոխել է վերաբերմունքն թիմի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի նկատմամբ

Կատալոնական «Բարսելոնան» փոխել է վերաբերմունքն թիմի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի նկատմամբ։ Ըստ Relevo-ի, ակումբը ֆուտբոլիստից այլևս չի պահանջի աշխատավարձի կրճատում:

Աղբյուրի համաձայն՝ այսուհետ հոլանդացին համարվում է թիմի առանցքային ֆուտբոլիստը։ Ֆրենկին հաջորդ մրցաշրջանից սկսած կխաղա Սերխիո Բուսկետսի դիրքում, ով 2023 թվականի ամռանը ամենայն հավանականությամբ ազատ գործակալի կարգավիճակով կհեռանա «Բարսելոնայից»։

Նշենք, որ այժմ Ֆրենկին թիմում տարեկան վաստակում է 37,5 միլիոն եվրո։

Սիրելի «Բարսելոնայի» երկրպագուներ, առաջարկում ենք Ձեզ միանալ մեր ինստագրամյան էջին, որտեղ կլինեն ամեն ինչ «Բարսելոնայի» մասին՝ միացեք սեխմելով այստեղ