Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Անխել դի Մարիան չի պատրաստվում լքել ակումբը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքերով, արգենտինացին երբեք չի էլ մտածել նման տարբերակի մասին։
Հիշեցնենք, որ ամռանը դի Մարիան մեկ մրցաշրջանով կարճաժամկետ պայմանագիր է կնքել «Յուվենտուսի» հետ։ Վերջերս լուրեր են պտտվում կիսապաշտպանի նկատմամբ հետաքրքրության մասին այլ մայրցամաքի ակումբներից, այդ թվում՝ Մայամիի «Ինտերից»: