Յուսուֆ Մուկոկոն կարող է տեղափոխվել իսպանական գրանդ

Դորտմունդի «Բորուսիայի» տաղանդավոր հարձակվող Յուսուֆ Մուկոկոն կարող է տեղափոխվել կատալոնական «Բարսելոնա», հայտնում է sports-ը։

Յուսուֆ Մուկոկոն կարող է անվճար տեղափոխվել «Բարսելոնա», քանի որ նրա պայմանագիրը նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը։ Հաշվի առնելով ֆինանսական վիճակը՝ այս տարբերակը գրավում է կատալոնացիներին։

Դորտմունդի «Բորուսիայի» կազմում անցկացրած 59 խաղում 18-ամյա Յուսուֆ Մուկոկոն դարձել է 11 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։