Ռաֆայել Նադալը կոչով դիմել է Մադրիդի «Ռեալին»

Թենիսիստ Ռաֆայել Նադալը, ով երկրպագում է Մադրիդի «Ռեալին», կոչ է արել «արքայական ակումբի» ղեկավարությանը պայմանագիր կնքել Կիլիան Մբապպեի հետ, ով վերջերս 8 գոլով դարձավ ԱԱ-ի լավագույն ռմբարկու։

«Որպես «Ռեալի» երկրպագու՝ ես ցանկանում եմ Մբապպեին տեսնել «Ռեալում»», – Նադալի խոսքերն է մեջբերում Madrid Zone-ը։

Հնարավոր է, որ Մբապպեն «Սանտիագո Բեռնաբեու» տեղափոխվի 2023 թվականի ամռանը։ Նախկինում խոսվում էր, որ Կիլիանն արդեն զղջացել է ՊՍԺ-ի հետ պայմանագիրը երկարաձգելու որոշման համար։