ՊՍԺ -ի մի շարք ֆուտբոլիստներ վերադարձել են մարզաբազա

ՊՍԺ-ն հայտարարել է բրազիլացի հարձակվող Նեյմարի ակումբ վերադառնալու մասին։

Այսօր Նեյմարն ու իր հայրենակից պաշտպան Մարկինյոսը ժամանել են փարիզցիների բազա՝ վերսկսելու մարզումները։

Բրազիլիայի հավաքականը դեկտեմբերի 9-ին Քաթարում ընթացող աշխարհի առաջնության 1/4 եզրափակչում պարտվեց Խորվաթիայի ընտրանուն (1:1, 2:4՝ 11 մետրանոցներով):

Նախօրեին թիմ են վերադարձել նաև հարձակվող Կիլիան Մբապպեն և պաշտպան Աշրաֆ Հակիմին։

ՊՍԺ-ն Լիգա 1-ում հաջորդ հանդիպումը կանցկացնի սեփական հարկի տակ՝ դեկտեմբերի 28-ին, «Ստրասբուրգի» հետ: