Երևանի «Արարատի» նախկին գլխավոր մարզիչ, Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը հայտարարել է, որ Կատարում կայացած Մունդիալի ժամանակ երկրպագում էր Արգենտինայի ընտրանուն:
«Աշխարհի առաջնությունը նայեցի ինչպես կարող էի: Դուք գիտեք՝ քանի տարեկան եմ: Ամբողջ հոգով երկրպագում էի Մեսսիին:
Լիոնելը մեծագույն ֆուտբոլիստ է: Նա արժանի էր աշխարհի առաջնության հաղթողի կոչմանը»,- Սիմոնյանի խոսքը մեջբերում է «Чемпионат»-ը: