Մաթեուս Կունյան հեռանում է Մադրիդի «Ատլետիկոյից»

Բրազիլացի հարձակվող Մաթեուս Կունյան հեռանում է Մադրիդի «Ատլետիկոյից»: 23-ամյա ֆուտբոլիստն արդեն հրաժեշտի գրառում է հրապարակել իր սոցցանցերում:

«Ես ինձ շատ հարմարավետ էի զգում այս ակումբում: Դու ինձ տվեցիր ամեն ինչ: «Ատլետիկոն» միշտ կմնա իմ սրտում: Անչափ շնորհակալ եմ բոլորիդ»,- ասված է հարավամերիկացու գրառման մեջ։

Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Մաթեուսը անցկացրել է 11 հանդիպում, որոնցում դարձել է երկու գոլային փոխանցման հեղինակ։