Հայտնի է, թե որքան գումարի դիմաց «Բենֆիկան» կվաճառի Էնցո Ֆերնանդեսին

Պորտուգալական «Բենֆիկան» մերժել է թիմի կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսի տրանսֆերային առատաձեռն առաջարկը:

21-ամյա կիսապաշտպանը Արգենտինայի հավաքականի կազմում ոչ միայն դարձավ աշխարհի չեմպիոն, այլև անհատական ​​տեսանկյունից տպավորիչ մրցաշար անցկացրեց։ Տրանսֆերային շուկայում արդեն պահանջված ֆուտբոլիստին նկատել են բազմաթիվ թոփ-ակումբներ, և «Լիվերպուլը» նրա համար նույնիսկ 100 միլիոն եվրո է առաջարկել, հայտնում է TycSports-ը։

«Բենֆիկան» հրաժարվել է բանակցություններից, քանի որ մտադիր է ծագող աստղի վաճառքից շահել առնվազն 120 միլիոն եվրո։

Էնցո Ֆերնանդեսի երկրորդ հավակնորդը Մադրիդի «Ռեալն» է։