Մադրիդի «Ռեալի» հարձակվող Էդեն Ազարը դժվար թե հեռանա ակումբից, հայտնում է OK Diario-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ մադրիդյան ակումբը 31-ամյա բելգիացու համար ոչ մի առաջարկ չի ստացել։ Միևնույն ժամանակ, ֆուտբոլիստը վարձակալելու մեկ տարբերակ չկա: Ազարի գործող պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։
Այս մրցաշրջանում Ազարը անցկացրել է 6 հանդիպում, որոնցում դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ։