Բլեզ Մատյուիդին հայտարարել է կարիերան ավարտելու մասին

«Պարի Սեն Ժերմենի», «Յուվենտուսի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Բլեզ Մատյուիդին հայտարարել է կարիերան ավարտելու մասին։ Ֆրանսիացու վերջին ակումբը եղել է «Ինտեր Մայամին»:

35-ամյա ֆուտբոլիստը,Twitter-ում գրառում է կատարել՝ հայտնելով իր որոշումը.

«Ֆուտբոլ, ես քեզ շատ էի սիրում: Ֆուտբոլ, դու ինձ այնքան շատ բան տվեցիր, բայց ժամանակն է ասելու կանգ առ.

Ես իրականացրել եմ իմ մանկության, երազանքներս։ Դժվարությամբ, բայց հպարտությամբ այսօր շրջում եմ այս էջը։ շնորհակալություն»: