Ուեսլի Ֆոֆանան տեղեկացրել է, թե երբ կվերադառնա խաղադաշտ

«Չելսիի» պաշտպան Ուեսլի Ֆոֆանան վնասվածք է ստացել դեկտեմբերի 20-ին կայացած «Բրենտֆորդի» դեմ ընկերական խաղում (5-1):

Սոցցանցի մեկնաբանություններում ֆուտբոլիստն հայտնել է, որ իր ապաքինումը կտևի մեկ ամիս։

Ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա ֆրանսիացին բոլոր մրցաշարերում մասնակցել է 6 հանդիպման և դարձել 1 գոլի հեղինակ։